Վերին Լարսը, հավանաբար, բաց կլինի հունիսի 14-ին. Գ. Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում օրակարգի հարցերը քննարկելուց հետո   վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց Վերին Լարսի անցակետի մաքրման աշխատանքների մասին:

Նախարարը տեղեկացրեց, որ վրացի պաշտոնյաների հետ ամեն օր քննարկում են խնդիրը, կապի մեջ են վրացական կողմի  հետ:

Գագիկ Բեգլարյանը նաև ասաց, որ անցակետը պետք է այսօր բացվեր, բայց անձրևների պատճառով այն փակ է:

Նախարարի տեղեկացմամբ՝ մաքրման աշխատանքները շարունակվում են. «Հուսանք ամսի 14-ին այն բաց կլինի:




Լրահոս