Ուժեղ կարկտի և հորդառատ անձրևների պատճառով Վրաստանի արևելյան Մցխեթա-Թիանետի, Կախետի և Քվեմո Քարթլի շրջաններում մեկ օրում ջրի տակ են հայտնվել հազարավոր հեկտար գյուղատնտեսային ցանկատարածություններ:
Բացի այդ՝ վնասվել և քանդվել է հետիոտների և ավտոմեքենաների համար նախատեսված մի քանի կամուրջ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունները, մի շարք շրջաններում բնական աղետի զոհ են դարձել հարյուրավոր գլուխ անասուններ և թռչուններ, ոչնչացել է բերքի մի մասը: