Այսօր խորհրդարանը կավարտի 5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները: Այս մասին նիստի սկզբում նշեց խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ կանոկակարգ-օրենքի համաձայն՝ նիստը կավարտվի ՀՀ օրհներգի ներքո, և կոչ արեց բոլոր պատգամավորներին 17:30 լինել նիստերի դահլիճում:
Նա նաև հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, հունիսի 18-ին կգումարվի արտահերթ նստաշրջան: