La Gazzetta dello Sport-ը «կապտել է»՝ իր հավաքականի պատվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի առաջատար թերթերից մեկը` La Gazzetta dello Sport-ը, իր պատմության 115 տարվա մեջ առաջին անգամ լույս է տեսել ոչ թե ավանդական վարդագույն, այլ՝ երկնագույն տեսքով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Այդ ակցիան կազմակերպվել է Իտալիայի ֆուտբոլի հավաքականին աջակցելու նպատակով, որը կմասնակցի այսօր՝ հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Գույնը թերթի կողմից պատահաբար չի ընտրված, հայրենիքում ազգային հավաքականն անվանում են «Սկուադրա աձուրա», ինչը նշանակում է «երկնագույն թիմ»: Իտալական թիմի համազգեստի հիմնական գույնը հենց երկնագույնն է:

Երկնագույն շապիկով La Gazzetta dello Sport-ի տպաքանակը հասել է թերթի համար ռեկորդային թվի` 1 միլիոնի: Թերթը վաճառվել է 1 եվրոյով, որից 10 սենթը կուղղվի բարեգործության:

 




Լրահոս