Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդեն հասցրել է իր սերժսարգսյանական գործունեության ընթացքում տխրահռչակ համբավ ձեռք բերել:
Փաշինյանը հավաստիացրեց, որ արդարություն պետք է սպասել ոչ թե դատարաններից, այլ մի քանի երեսով «արդարություն հաստատող» Սերժ Սարգսյանից:
Ն. Փաշինյանը նշեց, որ բաց դատական նիստին իրավունք չունեն սահմանափակել մարդկանց մուտքը և պարտավոր են ստեղծել բոլոր պայմանները՝ ցանկացողների մուտքը դատական դահլիճ ապահովելու համար: