Կոալիցիան ամուսնական հավատարմության առագաստ չէ. Արտակ Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ վերաբերում է նրան, որ կոալիցիոն այս կամ այն կուսակցությունը որոշակի հարցերի շուրջ դրսևորում է ինքնուրույն տեսակետը, նաև` ինչու չէ,  համամասնական, մեծամասնական համակարգերի վերաբերյալ, ապա նախևառաջ պետք է հիշել մի պարզ բան` կուսակցություններից յուրաքանչյուրն առանձին է, ուստի կարող է նաև կատարել քայլեր, որոնք ամենևին էլ պարտադիր չէ համաձայնեցնել կոալիցիոն ընկերների հետ: Այսօր ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով` հուշագրի պարտավորություններից բխում է, որ կոալիցիոն մի կուսակցության քայլը մյուսի դեմ չպետք է լինի: Բայց քանի որ, ըստ նրա, քաղաքական կյանքն ավելի բազմազան է, քան կոալիցիոն հուշագիրը, ուստի, բանախոսի կարծիքով, բազմազանության մեջ պետք է տեսնել հարցի պատասխանը:  




Լրահոս