
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա որոշման համաձայն` Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 1, 2 մասնաշենքերում և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինության՝ Երևան քաղաքի Աճառյան 44 հասցեի հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Հարցը զեկուցում էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի ղեկավար Արման Սահակյանը: Զեկույցից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արման Սահակյանից հետաքրքրվեց` ինչու Մոլդովական փողոցում գտնվող այլ հանրակացարաններ ևս չեն նվիրվում այդտեղ բնակվող քաղաքացիներին: Ի պատասխան` Սահակյանը տեղեկացրեց, որ հանրակացարաններում ապրող քաղաքացիները չեն դիմել իրենց նման խնդրանքով:«Պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն, որոնք կհաստատեն, որ քաղաքացիները հանրակացարաններում ապրել են 5 տարի»,- մանրամասնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի ղեկավարը: