Որևէ բուժհիմնարկում աշխատողներին չեն ճնշում. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց` ինչպես նա կարձագանքի «Դեմ եմ» նախաձեռնության  կազմակերպած երեկվա երթի ժամանակ հնչեցված այն հայտարարություններին, թե աշխատակիցների վրա ճնշումներ ավելի շատ իրականացվում են բժշկական և կրթական ոլորտներում:

Արմեն Մուրադյանն ասաց, որ բացառում է որևէ բուժհիմնարկում ճնշումները բուժաշխատողների վրա:

Ինչ վերաբերում է երեկվա ակցիայի ժամանակ ցուցադրված պաստառին, որի վրա պատկերված էր նախարարն ու մակագրված էր. «Բռնապե՞տ, թե՞ ահաբեկիչ», վերջինս ասաց. «Ափսոսում եմ այդ պաստառի համար»:




Լրահոս