Դատարանի դիմաց հնչած կրակոցներից վիրավորված ոստիկանները հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: 

Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




Լրահոս