ՀՀ ոստիկանությունը հրապարակել է այսօր՝ հունիսի 12-ին, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ գազային ատրճանակով ոստիկանների վրա կրակող երիտասարդի անունը:
Ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Հունիսի 12-ին՝ ժամը 12.10-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հայկ Կ.-ն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա եւ հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: