
Եմենի նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհը հրամայել է իր նկարները փոխարինել իր տեղակալի նկարներով, որը փետրվարի վերջին պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդում է “”Արմենպրես””-ը` վկայակոչելով արաբական sabanews.net –ը, նախագահ Սալեհը հրամայել է պետական եւ տեղական հաստատություններից, փողոցներից եւ հրապարակներից հանել իր նկարները եւ դրանք փոխարինել փոխնախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի նկարնեով: Եմենում նախագահական ընտրությունները կայանալու են փետրվարի 21-ին, եւ Մանսուր Հադին լինելու է նախագահի միակ թեկնածուն: Շուրջ 30 տարի շարունակ Եմենի ղեկավարը հանդիսացող Սալեհն իր իշխանությունը փոխանցելու է փոխնախագահին` փոխարենն ակնկալելով ստանալ անձեռնմխելիություն: