Հոմսում մեքենայի պայթյունից մարդիկ են զոհվել  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինյալ գրոհայիններն ականապատված մեքենա են պայթեցրել սիրիական Հոմս քաղաքի Ալ-Ահրամ փողոցում գտնվող առևտրային շուկայում:

Ինչպես տեղեկացրել է «Ալ-Մայադին» հեռուսաալիքը, խաղաղ բնակիչների շրջանում կան զոհվածներ և վիրավորներ: Դա առաջին ահաբեկչական գրոհն է, որը ձեռնարկվել է Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններից հետո:

Հոմսը լիովին ազատագրվել էր գրոհայինների խմբավորումներից մայիսի սկզբին՝ քաղաքի հինավուրց թաղամասերը լքած գրոհայինների հանձնվելուց հետո:




Լրահոս