«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 16-ից 20-ը տեղի կունենա «Կատարսիս» թատերական ամենամյա միջազգային փառատոնը, որը կհամախմբի Հայաստանի, Արցախի և Վրաստանի թատերական խմբերին: Հաղթողները կորոշվեն 18 անվանակարգերում:
Փառատոնին ընդառաջ կազմակերպվելու են նաև վարպետության դասեր հայ ժամանակակից դերասանների և ռեժիսորների հետ։ Մասնավորապես, հունիսի 12-ին կրթահամալիրի հյուրը կլինի բեմադրիչ և դերասան Աշոտ Ադամյանը, իսկ հունիսի 13-ին կհյուրընկալվեն «Մեղրի համը» ներկայացման ռեժիսոր Գոռ Մարգարյանը, ներկայացման սցենարիստն և գլխավոր դերասանը։
Փառատոնի կազմակերպիչն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցը: Փառատոնը ղեկավարում և համակարգում են Սուրեն Պողոսյանը, Դավիթ Խալաթյանը, Հայկ Դարբինյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական թատրոնի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը: Կրթահամալիրում, բացի թատերական փառատոնից, մեկնարկում է նաև երաժշտական՝ «Ռեզոնանս» փառատոնը, «Մեկ կադր» կինոյի և ֆոտոյի փառատոնը, թարգմանչական փառատոնը։ Մասնակցության հայտերը կընդունվեն մինչև հունիսի 14-ը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր