ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ օրը` առավոտյան, տեղի ունեցած կոալիցիոն նիստը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, բավականին դրական մթնոլորտում է անցել: Ներկաներին դուր է եկել Սերժ Սարգսյանի դրսեւորած կառուցողական մոտեցումը, երբ նա ասել է, թե «ով էր ցանկանում է աշխատել հաջորդ կառավարության կազմում, կքննարկենք: Մենք նույն թիմն ենք, եւ կյանքը ցույց է տվել, որ բոլոր սրված իրավիճակներից դուրս գալու ելքեր միշտ էլ գտնվում են»: Գագիկ Ծառուկյանն էլ բավականին գոհ է եղել, քանի որ սիրելի սանիկը` Աշոտ Ավետիսյանը` նույն Բանգլադեշցի Համիկը, ազատության մեջ է: Սա նշանակում է, որ իշխող կոալիցիայի կազմը չի փոխվելու, եթե, իհարկե, միմյանց սիրաշահելու այս մթնոլորտը պահպանվի:




Լրահոս