Այսօր՝ Երևանի ժամանակով 23:59-ին, կկայանա Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության առաջին` Բրազիլիա-Խորվաթիա հանդիպումը:
Այս խաղում Բրազիլիան ֆավորիտ է գրեթե բոլորի համար: Շատերը, եթե չեն լսել Նեյմարի մասին, ապա գիտեն Խալկի գոյության մասին: Իսկ եթե այս անունն էլ հայտնի չէ, մնում է Պելեն: Իսկապես, երկրի երեսին շատ քիչ մարդ կա, ով չգիտե, որ Բրազիլիան ֆուտբոլային երկիր է:
Այս դեպքում խորվաթներին մնում է միայն հույսը դնել հրաշքների վրա: Քիչ չեն եղել դեպքերը, որ առաջնությունների ընթացքում անակնկալներ են եղել: 1966-ին Անգլիան առաջին ու դեռ վերջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, բայց մեկնարկային խաղում չկարողացավ հաղթել Ուրուգվային, և խաղն ավարտեց 0:0 հաշվով:
Բացման խաղին մասնակցելն արդեն իսկ պատմության մեջ մտնելու տարբերակ է: Թե ոնց կարվի դա` հենց ինտրիգն է: