ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ծննդյան 54-ամյակն էր: Վաղ առավոտից ԱԺ պաշտոնական կայքում տեղադրվել էր շնորհավորական ուղերձ, այն էլ՝ ԱԺ աշխատակազմի անունից: Այսպիսի բան վերջին տարիներին ԱԺ նախկին նախագահներից ոչ մեկը չի արել: Բայց հետաքրքիրն այն է, որ Նիկոյանի շնորհավորանքները շարունակվել են նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ «լայք» է տվել նաեւ Նիկոյանի որդին՝ Վարդանը: Ինչպես երեւում է, ԱԺ աշխատակազմում Նիկոյանի ծննդյան օրն աշխատակիցները բավականին բուռն են նշել, ինչի արդյունքում ԱԺ կայքում երեկոյան տեղադրված բոլոր լուրերը փայլատակում էին տառասխալներով: Օրինակ՝ ԱԺ նախագահը ներկայացված էր «հախագահ», «խաղաղապահ ուժերը»՝ «խաապահ», եւ այսպես շարունակ: Բայց դե սրանք մանրուք են ԱԺ պաշտոնական կայքում, գլխավորը Նիկոյանի բարձր տրամադրությունն է:




Լրահոս