
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-ին պետական մրցանակներ է շնորհել գիտնականներինն և մշակույթի գործիչներին: Անսպասելիորեն նրանց թվում է հայտնվել նախկինում չհայտարարված դափնեկիրը`Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ընդանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանը:
Նա մրցանակ է ստացել գիտության և տեխնոլոգիայի, գրականության և արվեստի, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտում ակնառու ձեռքբերումների համար. տեղեկացնում է lenta.ru-ն:
Մրցանակներ են ստացել նաև տիեզերական բժշկության և կենսաբանության ոլորտի մասնագետ, ակադեմիկոս Անատոլի Գրիգորևը, դիրիժոր Յուրի Բաշմետը, գրող Ֆազիլ Իսկանդերը և այլք:
Հումանիտար բնագավառում ականավոր ձեռքբերումների համար մրցանակ է ստացել նաև նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը: