«Ամեն մեկնող` արտագաղթող չէ, այդպես էլ ամեն մի ներս եկող` ներգաղթող չէ: Ես ինքս, երբ մեկնում եմ գործուղման, իմ ե՛ւ մեկնելը, ե՛ւ հետ դառնալը այդ թվերի մեջ են ներառված»:Գագիկ Եգանյան. «Իրավունք» 07.01.201120 տարի է, մեզ թվում է, թե Հայաստանը դատարկվում է, թե սոցիալտնտեսական վիճակը գնալով վատթարանում է, թե երիտասարդները հույսեր չեն կապում երկրի ապագայի հետ: 20 տարի իշխանություններին ուղղվող ամենալուրջ քննադատությունը վերաբերում է արտագաղթին, սակայն պարզվում է` հայաստանցիները մեկնել են գործուղման: Կոչ իշխանություններին. ժողովուրդը ձեզ այնքա~ն է սիրում (ականջդ կանչի, Հայկո), որ պատրաստ է հոգալ Ձեր ընդմիշտ գործուղման գնալու բոլոր ծախսերը` չվերադառնալու պայմանով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ