
Հուլիսի 13-ին` ժամը 20:00-ին, «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան» կազմակերպում է «ArmFC 13-րդ» միջազգային խոշոր մրցաշարը, որի ժամանակ ռինգ դուրս կգա «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» մարզուհի Կարինե Գևորգյանը:
Կարինե Գևորգյանը ծնվել է 1989թ. մարտի 9-ին. 13 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով` ձյուդո, սամբո, բոքս, բազկամարտ:
Որպես MMA-ի պրոֆեսիոնալ մարզուհի` նրա առաջին մենամարտը լինելու է հուլիսի 13-ին կայանալիք «ArmFC -13» միջազգային մրցաշարի շրջանակներում: