Ինչպես հայտնի է, ՀՀ Վերահսկիչ պալատը շարունակում է ստուգումներ իրականացնել Աբովյան քաղաքում: Ստուգումները հիմնականում վերաբերում են պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն: «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով` այս պահի դրությամբ որեւէ լուրջ խախտում չի հայտնաբերվել, քանի որ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը բավականաչափ ֆինանսավորվում է իր աներոջ` Գագիկ Ծառուկյանի կողմից եւ համայնքային միջոցների վրա «աչք չի դնում»: Ամեն դեպքում, արդյունքների մասին տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում:
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ