Աշխարհի առաջնության ֆավորիտն` ըստ հայ պատգամավորների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ հետո Բրազիլիա-Խորվաթիա հանդիպումով կմեկնարկի Ֆուտբոլի 2014թ.  աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլասերների համար  առաջնության ամբողջ շրջանը տոն է, որից անմասն չեն մնում և խաղերին հետևում են նաև մեր պատգամավորները:

Պարզվում է ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը իսպանական-բրազիլական ֆուտբոլի սիրահար է: Նա armlur.am-ի հետ զրույցում  նշեց, որ միանշանակ հետևելու է աշխարհի առաջնության խաղերին, սակայն նշել, թե ով կհաղթի, չցանկացավ` ընդգծելով, որ ամեն ինչ ավելի պարզ կլինի խաղերի ընթացքում:

Ի տարբերություն Հովհաննես Սահակյանի` մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը  կարծես թե ուրվագծում է «Մունդիալ 2014» -ի հաղթողին: Ըստ նրա՝ դա կարող է  լինել Գերմանիայի հավաքականը: Պատգամավորը, սակայն, երկրպագելու է Իսպանիայի ընտրանուն:

«Բոլորը համոզված են, որ ավանդույթի համաձայն, եթե աշխարհի առաջնությունը Լատինական Ամերիկայում է, ապա  եվրոպական  թիմերը չեն հաղթում: Իմ կարծիքով, ամենահավանական հաղթողը Գերմանիան է: Կարծում եմ նաև, որ Բելգիայի հավաքականը կլինի այս առաջնության «սյուպրիզը»», – նշեց նա:




Լրահոս