ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ-Ի ՀԵՏ «ՉՈՒՆԵՆ»
Henaran.am-ի տեղեկություններով`  փետրվարի 18-ին կայանալիք «Երկրապահ» կամավորականների միության համագումարին  չեն մասնակցի ՀԱԿ ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ Մյասնիկ Մալխասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը: Վերջիններս ո’չ հեռացվել են ԵԿՄ-ից, ո’չ էլ իրենք են դիմում գրել միության անդամությունից ազատվելու համար:

ԱՆԺԵԼԱՅԻ «ՏՂԱՄԱՐԴՈՒ» ԴԱՏԸ  
Փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով շարունակվել է   դերասանուհի Անժելա Սարգսյանի «տըղամարդու»` Կարեն Արայանի դատավարությունը: Երեկ դատարանը  լսել է Անժելային, որը պնդել է իր մեղադրանքը: Հաջորդ նիստը նշանակվել է  մարտի 5-ին` ժամը 14-ին:  Դատարանը կսկսի գործով անցնող թվով 17 վկաների հարցաքննությունը:

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հանգանակություն է սկսել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով: Նշենք, որ ըստ ՀՀ ընտրական օրենսգըրքի` ընտրություններին մասնակցելու համար  կուսակցությունը պետք է վճարի 8 մլն դրամ ընտրագրավ: Այս մասին tert.am-ին տեղեկացրել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ  ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը:

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը: Պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է, որ Գյանջումյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Այնուամենայնիվ, նրա այդ քայլն անսպասելի է եղել վարչական շըրջանի  աշխատակազմի համար. «Որ այդպիսի բան լիներ, մենք կիմանայինք, նման բան չկա, պարոն Գյանջումյանն առավոտյան աշխատանքի է եկել, հիմա էլ երեւի դուրս է եկել ձյան մաքրման աշխատանքների հետ կապված հարցերով»,-«Ա1+»-ին ասել են  թաղապետարանի աշխատակիցները:




Լրահոս