Ամերիկացի հանրապետականը գեյերի դեմ բռնության կողմնակից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Սկոտտ Էսքը, որը հանրապետականների կողմից առաջադրվել է Օկլահոմա նահանգի օրենսդիր մարմնում, կողմ է արտահայտվել սեքս-փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ ֆիզիկական հաշվեհարդարին: Այդ մասին տեղեկացրում է The Huffington Post-ը:

Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրող Ռոբ Մորիսը հայտնաբերել է քաղաքական գործչի նամակագրությունը Facebook-ի օգտատերերից մեկի հետ: Այնտեղ պահպանողական «Թեյախմության շարժման»-ը հարող Էսքը հայտարարել է, որ համասեռամոլներին մահու չափ քարկոծելը «սեքսուալ այլասերվածությանը» միանգամայն իրավաչափ հակազդեցություն է:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքական գործիչը բացատրել է, որ ելնելով Հին Կտակարանի խորհրդից, դժգոհություն է հայտնել բարոյականության անկման վերաբերյալ և հավաստիացրել է իր ընտրողներին, որ չի պատրաստվում փոփոխել Օկլահոմայի օրենսդրությունը սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչների պատժի խստացման ուղղությամբ:




Լրահոս