ՕԵԿ-ՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բավական լարված իրավիճակ է ՕԵԿ-ում: Համամասնական ցուցակում, բացի առաջին երեք անուններից, մյուսները դեռ որոշված չեն: Նախնական տվյալներով ՕԵԿ ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հետո լինելու են Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը: Մեր տեղեկություններով, քանի որ հրաշքի դեպքում ՕԵԿ-ը հաջորդ խորհրդարանում կունենա 5-6 պատգամավոր, հիմա ՕԵԿ-ում բոլորը փորձում են հնարավորինս բարձր տեղեր գրավել: Ասում են՝ ոմանք արդեն հրաժարվել են ֆինանսներ ներդնել ՕԵԿ ընտրարշավի համար՝ երաշխիք չունենալով, որ իրենք կհայտնվեն ԱԺ-ում: Իսկ ՕԵԿ ցուցակը կհրապարակվի հաջորդ ամիս՝ համագումարից հետո: ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հերքեց կուսակցությունում առկա հակասությունների մասին լուրերը: «Համամասնական ցուցակը ՕԵԿ-ում պաշտոնապես դեռ չի քննարկվել: Բայց ՕԵԿ ցուցակում ունենք հաստատուն մարդիկ, օրինակ՝ պատգամավորներ, որոնք, հնարավոր է, ընդգրկվեն նաեւ այս անգամ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՕԵԿ առաջին երեք համարներին, Աբրահամյանը նշեց, թե դա տրամաբանական, հիմնավոր հետեւություն է:




Լրահոս