Մեդվեդևի սելֆին ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դմիտրի Մեդվեդևն արել է իր առաջին սելֆին՝ ինքն իրեն լուսանկարելով կառավարության տան վերելակում, ապա լուսանկարը տեղադրելով Instagram-ում:

Հրապարակումից կես ժամ անց Մեդվեդևի սելֆին համարյա 21.000 լայք է ստացել. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

«Բաժանորդների խնդրանքով, որոնց թիվն այժմ 400 հազար է: Շնորհակալությո՛ւն», – սեփական լուսանկարը մեկնաբանել է վարչապետը:

ՌԴ վարչապետն iPhone-ի միջոցով պատկերել է իր արտացոլումը վերելակի հայելում: Լուսանկարի հետնամասում պատն է, որի վրա ամրացված է ֆիքսված հեռախոսը:

Մեդվեդևի առաջին սելֆին բաժանորդները դիմավորեցին հիացած մեկնաբանություններով: «Իմ հեռախոսն էլ է Մեդվեդևի հեռախոսից», – գրել է բաժանորդներից մեկը: «Սա իմ կայքում տարվա լավագույն ֆոտոն է», – հայտարարել է մել ուրիշ բաժանորդ:

Ռուսաստանի կառավարությունը վերջերս կայքէջ է բացել Instagram-ում: Մի քանի շաբաթվա ընթացքում այն 10 հազար բաժանորդ է ձեռք բերել:




Լրահոս