Վ. Կլիչկոն մարտական գործողությունների փոխարեն բռնցքամարտ է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմի Կլիչկոն ասել է, որ կարող է Դոնեցկում մարտ անցկացնել, եթե այնտեղ դադարեն մարտական գործողությունները: Չեմպիոնը ասել է, որ արտասահմանցիներին մոտ Ուկրաինայի հանդեպ կարելի է հետաքրքրություն առաջացնել համաշխարհային մակարդակի սպորտային միջոցառումների անցկացման միջոցով:

«Ես դեմ չեմ Դոնեցկում մենամարտ անցկացնել, երբ այնտեղ խաղաղություն կհաստատվի: Սակայն ես կցանկանայի մենամարտել հենց Կիևում ոչ միայն այն պատճառով, որ ես կիևցի եմ, այլ նաև այն պատճառով, որ 1998թ.-ին Կիևում իմ միակ մարտում  պարտվել եմ: Դա կարևոր է մեր երկրի մայրաքաղաքի վարկանիշի համար: Կլիչկո եղբայրների յուրաքանչյուր մենամարտ հեռարձակվում է ախարհի ավելի քան 150 երկրներում, մեծ ուշադրության է արժանանում:

Եվրո-2012-ի ժամանակ Ուկրաինա էին ժամանել մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնք շատ դրական տպավորություններ ստացան մեր երկրից: Իսկ այժմ վերջին դեպքերի պատճառով մեզ մոտ վախենում են գալ:

Այդ պատճառով կարևոր է մարզական և մշակութային միջոցառումներ անցկացնել, կրկին բարելավել Ուկրաինայի և Կիևի վարկանիշը, գրավել զբոսաշրջիկներին և ներդրումներ ապահովել», – boxingtv.ru-ի փոխանցմամբ ասել է Կլիչկոն:




Լրահոս