Փոխվել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրը. այն տեղի կունենա մարտի 1-ին: Նախատեսված էր, որ հանրահավաքային շարժումը կսկսվի փետրվարի 17-ից, երբ տեղի կունենա Կոնգրեսի համապետական հանրահավաքը: Նույնիսկ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան, որն էլ ի գիտություն էր ընդունել այն: Սակայն Կոնգրեսը որոշել է եղանակային ցուրտ պայմանների, ինչպես նաեւ ճանապարհների սառած կամ փակ լինելու պատճառով հանրահավաքի օրը նշանակել մարտի 1-ին: Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հաստատել է մեր տեղեկությունները:
ՓՈԽՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ