Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 12-ին  կազմել է 411.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.69 դրամ (նվազել է 0.34 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.98 դրամ (մնացել է անփոփոխ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 692.60 դրամ (աճել է 1.61 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,670.11 դրամ, արծաթը՝ 251.47 դրամ, պլատինը՝ 19,562.06 դրամ։

Հունիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,25 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք: Դոլարի փոխարժեքի նկատմամբ պահանջարկը կազմել է 412 դրամ, առաջարկը՝ 412,15 դրամ:




Լրահոս