Ւսրայելի հրթիռը սպանել է պաղեստինցի մոտոցիկլիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին Իսրայելը ավիահարձակում է իրականացրել Սուդանիա քաղաքի վրա, որը գտնվում է Գազայի հյուսիսային հատվածում: Հրթիռն ընկել է ավտոմայրուղու վրա՝ սպանելով ճանապարհով երթևեկող մոտոցիկլիստին: Պայթյունը վնասել է կողքի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու մարդ տուժել է: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում:

Ավիահարվածի փաստը հաստատվել է իսրայելական բանակի կողմից: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Պիտերս Լերների խոսքով՝ դրա նպատակը գլոբալ ջիհադի հետ կապված ահաբեկիչներն են եղել: Ավելի վաղ Իսրայելի տարածքից Գազայի հատվածի ուղղությամբ հրթիռ է արձակվել: Այն պայթել է երկրի հարավում, ոչ ոք չի տուժել. հայտնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս