«ԱԺ հանձնաժողովը չի կարող կառավարությանը որևէ բան պարտադրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարարը  նշեց, որ  իր կարծիքով այս օրենքի նախագիծը կարևորագույն փուլ է դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությամբ:

«Որոշակիորեն ամբողջականացվում է այն փաթեթը, որն ուղղված է դատավորների ներքին անկախության էական ամրապնդմանը: Համամիտ չեմ, որ հնարավոր չէ այս մոտեցումներով այդ հիմնախնդիրներին լուծում տալ, որովհետև հաճախ առաջանում է շփոթ` ինչին կարելի է լուծում տալ օրենսդրական մակարդակում, և ինչին` օրենքների կիրառման ընթացքում: Սրանք լրիվ տարբեր մակարդակներ են, անհրաժեշտ է տարանջատել»,- ընդգծեց նա:

Նա կարևորեց նախագիծն  այն առումով, որ դատավորները չպետք է կախված լինեն դատարանների նախագահներից, որ վճռաբեկ վարույթի կանոնները հստակեցվեն և այլն: Փոխնախարարը չհամաձայնեց պնդումների հետ, որ ԱԺ մեկ կարևոր մասը` հանձնաժողովը, կարող է Կառավարությանը որևէ բան պարտադրել: «Խնդրում եմ պատրանքներ չստեղծել, որ որևէ պարտադրանք ընդունելի է ինքնուրույն իշխանության լիովին այլ թևը ներկայացնող մարմնի համար»,- հայտարարեց նա:




Լրահոս