Ստեղծվել է հակաինֆարկտային պատվաստանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարվարդի  սողունային բջիջների ինստիտուտի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ, որը կարող է նվազեցնել ինֆարկտի վտանգը:

Հայտնագործությունը հիմնված է մարդու լյարդում գտնվող գեներից մեկի վրա կատարվող ներգործության վրա: Այդ գենի գործողության խափանումները խոլեստերինի կուտակում են առաջացնում սրտանոթային համակարգում, հանգեցնում են սրտի հետ կապված խնդիրների և նստվածքների` սրտանոթների պատերին:

Փորձերի արդյունքում հետազոտողներին հաջողվել է արյան մեջ 40%-ով իջեցնել խոլեստերինի պարունակույթունը: Այսպիսով, լյարդի գենը օգտակար մուտացիայի է ենթարկվում և սկսում է ցածր պահել խոլեստերինի մակարդակը: Գիտնականների խոսքով, լրամշակման արդյունքում իրենց պատվաստանյութը ինֆարկտի վտանգը կիջեցնի  90%-ով:




Լրահոս