Ինչպես գրում է Croatian Times-ը, բոսնիացի Ալեն Պապաչն իմացել է իր մոտ օտար մարմնի, մասնավորապես մկրատի առկայության մասին միայն ռենտգեն հետազոտությունից հետո: Հետազոտություն անցնելն իրեն ստիպել են ստամոքսի ցավերը:
Ընդանուր առմամբ, մկրատը գտնվել է տղամարդու մարմնում 10 տարի: Օտար մարմնի հեռացման վիրահատությունն արել են դեռևս երկու տարի առաջ, սակայն այդ ընթացքում բժշկական սխալից տուժած տղամարդը չի կարողացել հիվանդանոցից փոխհատուցում ստանալ և այժմ որոշել է դիմել դատական ատյաններին:
38-ամյա Պապաչը հայտնում է, որ 2003թ.-ին՝ ստամոքսի խոցի հետ կապված վիրահատությունից հետո, տառապել է անտանելի ցավերով: Այդ տառապանքները ստիպել են նրան դիմել բժշկի: Ռենտգեն անելով՝ բժիշկները Պապաչի ստամոքսում 12 սանտիմետրանոց մկրատ են հայտնաբերել: Մկրատը հեռացրել են:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տղամարդը կապվել է այն բուժհաստատության հետ, որի բժիշկներն իրեն մկրատ էին «նվիրել»: Նախկին հիվանդը ֆինանսական փոխհատուցում է պահանջել իր ֆիզիկական և հոգեկան տառապանքների համար: Հիվանդանոցի ղեկավարությունը մերժել է պապաչուին, և, նրա խոսքով, նույնիսկ ներողություն չի խնդրել, տեղեկացրում է rosbalt.ru-ն: