
Թուրինի «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունից հետո ավարտելու է ելույթներն Իտալիայի հավաքականում:
«Ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին: Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունից հետո ավարտելու եմ ելույթս Իտալիայի հավաքականում: Անիմաստ է շարունակել: Միշտ պատրաստ եմ օգնել Իտալիայի հավաքականին, եթե ինձ հրավիրեն»,- նշել է նա:
Հավելենք, որ Իտալիայի հավաքականում Պիրլոն անցկացրել է 109 խաղ՝ խփելով 13 գոլ: