
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է: Ցանկը կազմել է Forbes-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ մարզիկը վերջին 12 ամիսներին վաստակել է 105 մլն դոլար : «Բախտս բերել է, որ Forbes-ն ինձ ճանաչել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ»,- նշել է նա:
Նա 25 մլն դոլարով գերազանցել է երկրորդ տեղում գտնվող Կրիշտիանու Ռոնալդուին: Առաջին յոթնյակում տեղ են զբաղեցրել նաև բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսն ու Քոբի Բրայանթը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, գոլֆիստ Թայգեր Վուդսը և թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: