ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե ստանձնում է քաղաքական ծաղրածուի դերը, երբ սափրում կամ չի սափրում բեղերը…»:

Կարեն Ավագյան «Ազատություն»

Քաղաքականության գիտակ Կարեն Ավագյանը սկսել է դատողություններ անել քաղաքական գործիչների մասին, ընդ որում, բավականին ցինիկ ձեւով: Նա իրեն իրավունք է վերապահում խոսել մեր երկրի համար գոնե ինչ-որ բան արած մարդու մասին` նրան ծաղրածուի որակում տալով: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի բեղերի պատմությունը բավականին ծիծաղաշարժ էր, բայց անցել է դրա ժամանակը, եւ լավ կլիներ, որ Ավագյանն ավելի հետաքրքիր  թեմա գտներ` ինքնահաստատվելու համար: Բայց ոչ հայոց բանակի պաշտպանությունը, քանի որ դա էլ է արհեստական նրա դեպքում. մարդ, որն իր պարտավորությունները պետության հանդեպ չի կատարել, ավելի ճիշտ կանի, որ լռի:




Լրահոս