Նորվեգիայի բանտը ճանաչվել է աշխարհում ամենահարմարավետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրենց հայրենիքում դատապարտվելու փոխարեն հանցագործները գերադասում են փախչել Նորվեգիա, որպեսզի այնտեղ կրեն իրենց պատիժը:

Ինչպես գրում է “Российская газета”-ն, արտասահմանցիները, անգամ եթե Նորվեգիա են եկել ապօրինի ճանապարհով, օգտվում են նույն իրավունքներով, ինչ նորվեգացիները: Նորվեգիայի պատժիչ հաստատություններում արտասահմանցիները կազմում են բոլոր դատապարտյալների 34,2%-ը:

Վերջին 14 տարիների ընթացքում Նորվեգիայի բանտերում արտասահմանցի բանտարկյալների թիվն աճել է 4 անգամ: Բանտում գտնվողները կարող են օգտվել ինտերնետից, գրադարաներից, հեռախոսներից, բուժծառայությունից, երբեմն նրանց նույնիսկ գումար են տրամադրում ձեռքի ծախսի համար: Հարմարավետության մակարդակով բանտերը նմանվում են ամառային երիտասարդական ճամբարներին, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս