Վիտոր Բելֆորտը դուրս է մնացել «UFC 175» մրցաշարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր UFC կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ UFC-ի աշխարհի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորտը (24-10 MMA, 13-6 UFC) դուրս կմնա «UFC 175» մրցաշարից, որը տեղի կունենա հուլիսի 5-ին Լաս-Վեգասում:

Մի քանի շաբաթ առաջ Բելֆորտը համաձայնվել էր փոխարինել իր հայրենակից Վանդերլեյ Սիլվային Չաել Սոնենի դեմ մենամարտում, սակայն օրերս նա տապալել էր դոպինգային թեստի անցկացման գործընթացը, և արգելվել էր նրա մասնակցությունը մրցաշարին:

Դրանից քիչ ժամանակ անց Բելֆորտի մրցակիցը՝ Սոնենը, հայտարարեց կարիերայի ավարտի մասին, և մարզիկի պրոմոուտերական ընկերությունն այդպես էլ չկարողացավ նրա համար նոր մրցակից գտնել: Արդյունքում՝ աշխարհի նախկին չեմպիոնն այժմ չունի մենամարտելու լիցենզիա և իրավունք՝ հանդես գալու Նևադա նահանգում:




Լրահոս