Քաղցած տղամարդիկ գերադասում են գեր կանանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետազոտություններն ապացուցել են, որ քաղցած մարդը ընտրում է խոշոր, «ախորժելի» զուգընկերոջ:

Փորձագետները նման եզրակացության են եկել այն բանից հետո, երբ փորձ են անցկացրել 266 տղամարդու մասնակցությամբ, հաղորդում է Lenta.ru-ն: Թեստի ընթացքում կուշտ և քաղցած տղամարդկանց ցուցադրել են կանանց պատկերով նկարներ, և այն մասնակիցները, որոնք այդ պահին քաղցած են եղել, գրավիչ են անվանել խոշոր կանանց: Խոշոր տղամարդկանց հանդեպ են հակված նաև քաղցած կանայք:

Հոգեբանների կարծիքով, հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ սեքսն ու ուտելիքը միմյանց հետ շաղկապված են: «Պատահական չէ, որ ռոմանտիկ ընթրիքից հետո մեզ մոտ սեքսով զբաղվելու ցանկություն է ի հայտ գալիս», – հայտարարել է պրոֆեսոր Գարետ Լենգը Էդինբուրգի համալսարանից:




Լրահոս