2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հայրենի Ազգային ժողովում հայտնվել են այնպիսի մարդիկ, որոնք տեղյակ չեն, թե իրականում իրենք ինչ պետք է անեն օրենսդիր դաշտում:
Շուրջ երկու տարի է անցել, ինչ հայրենի օրենսդիրներից շատերը օր են «մաշում» խորհրդարանում, կոճակ սեղմում, ժամանակ սպանում, խորհրդարանի ճաշարանում սնվում, իրենց գործընկերներին հանդիպում, քննարկում իրենց բիզնեսի ճակատագիրը, երեխաների ուսման և ապագայի մասին խոսում, հեռանում: ԱԺ Հանրապետական եւ ԲՀԿ խմբակցությունը այն ունիկալ խմբակցությունների թվին են պատկանում, որտեղ իսկապես կան մարդիկ, որոնց չի էլ հետաքրքրում, թե, օրինակ, ԱԺ նիստի ժամանակ՝ ինչ հարց է քննարկվում, ինչն է պատճառը, որ իրենք այդտեղ են: Նրանց կարելի է մշտապես տեսնել շտապելիս. այնպիսի տպավորություն է, թե օրենսդիր դաշտում իրենք կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները, շտապում են դրսում առկա հարցերին լուծում գտնել:
Armlur.am լրատվականն այսուհետ ներկայացնելու է այդ ինքնատիպ պատգամավորներին, որոնք մինչ այսօր այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում խորհրդարանը:
Մանրամասները՝ տեսանյութում: