Մոսկվայի կենտրոնում թաղված դիակներ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում՝ Գորկու անվան զբոսայգուց ոչ շատ հեռու, հողի մեջ դիակ են հայտնաբերել: Հողային աշխատանքներ տանող բանվորները գտել են այն հւնիաի 10-ին: Մասունքները թաղված են եղել մեկ մետր խորության վրա, և հայտնի չէ, թե ում են պատկանում:

Ինչպես պարզվել է, այնտեղ գտնված կմաղքը միակը չէր: Մասունքները թաղված են եղել միմյանցից 2-3 մետր հեռավորության վրա: Նրանց թվում հսյտնաբերվել է նաև երեխայի` ենթադրաբար 6-7 տարեկան աղջկա դիակ:

Московский комсомолец-ի տվյալներով, փորձագետները նախ այն կարծիքին են եղել, որ մարդկային ոսկորները գետնի մեջ թաղված են մնացել 30-40 տարի: Որոշ ժամանակ անց նրանք եկել են այն եզրակացության, որ մասունքների տարիքն ավելի մեծ է` մոտ 80 տարեկան: Ենթադրություն է առաջացել, որ մահացածները մոտակայքում գտնվող Պիրոգովի անվան թիվ 1 հիվանդանոցի հիվանդներն են եղել:

Չի բացառվում, սակայն, որ այդ մասունքներն ավելի ծեր են: Հայտնի է, որ 1865թ.-ին Մոսկվայում եղել է տիֆի համաճարակ: Դրա տարածումը կանխելու նպատակով մահացածների դիակները թաղել են ոչ թե գերեզմանատանը, այլ հենց Հոլիցինյան հիվանդանոցի տարացքում:

Իրավապահ մարմինները հաստատել են մասունքների հայտնաբերման փաստը:




Լրահոս