ԾՈՒՅԼԻԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են վարչական շրջանների` 2012թ. հունվար ամսին կատարված գործառույթների գնահատման եւ վերլուծության արդյունքները` ըստ ոլորտների: Գերազանցիկներն էին` Ավան, Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն, իսկ ծույլիկները` Նուբարաշեն, Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շըրջանները:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում քաղաքապետարանը «մրցույթի հաղթողներին» որոշելու հարցում: Արդյո՞ք քաղաքապետի գնահատականների վրա չի ազդել ծանոթ-բարեկամի գործոնը կամ բուհերում տարածված «ծրարը»:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Ես խորհուրդ կտայի, որ Տարոն Մարգարյանը վերանայի իր որոշումներն ու ընդհանրապես գործառույթը, թե ում ինչ է տալիս: Կոնկրետ Քանաքեռ-Զեյթուն համայնքում էս առատ ձյան տեղումներից հետո փողոցները չեն մաքրվել: Շենքերից սառույցներ են կախված, որ ամեն րոպե կարող է ընկնել: Այն օրը մի երեխա էր անցնում, սառույցը պոկվեց ընկավ, բարեբախտաբար գլխին չընկավ: Ես մարդ եմ բերել, որ բարձրանա տանիքը եւ մաքրի սառույցից: Մենք մեր ուժերով ու ռեսուրսներով աղ ենք բերել, ցանել փողոցներում: Ոչ ոք ոչ մի բան չի արել: Այսինքն` ըստ նրա, մյուս շրջանները Քանաքեռ-Զեյթուն համայնքից ավելի վա՞տ վիճակում են գտնվում: Ես կարծում եմ, որ ամեն տեղ էդ ծանոթն ա: Նախ պետք է վարչական տարածքի նորմալ ղեկավար ունենա, որպեսզի մյուս հարցերն էլ լուծվեն:

ՄԱՆՈՒԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԺՈՒԿ նախագահ, Քանաքեռ-Զեյթուն
 համայնքի բնակիչ

ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով, ճիշտ գնահատական է տրվել, քանի որ Դավթաշեն համայնքում աղբահանության, փողոցների մաքրության, սանիտարական աշխատանքները լավ են կատարվում: Ամեն ինչ լավ կազմակերպված է, եւ ծանոթ-բարեկամ կամ ծրար հասկացությունները ոչ մի դեր չեն խաղացել:

ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ
երգիչ, Դավթաշեն համայնքի բնակիչ
Պատրաստեց ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ




Լրահոս