Հայկական բանկերի մի մասը վնասով է աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկն իրավասու չէ մեկնաբանել  7 բանկերի հայտարարութունները, որոնք, ըստ վերջիններիս ամփոփագրերի, այս տարվա առաջին եռամսյակում աշխատել են վնասով:

ԿԲ հասարակայնության  հետ կապերի  ծառայությունից armlur.am-ին տեղեկացրին, որ միջազգային պրակտիկայում չկա մի դեպք, երբ կենտրոնական դրամատունը գնահատականներ հնչեցնի այս կամ այն բանկի հայտարարագրած շահույթների կամ վնասների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած` 2014-ի առաջին եռամսյակի վերաբերյալ «ԿԲ բանբեր» հաշվետվության համաձայն` 22 բանկերից 7-ը, այսինքն`  մեկ երրորդն աշխատել է վնասով:




Լրահոս