ՄԵԿ ՕՐ ՇՈՒՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը փետրվարի 17-ից տեղափոխվել է փետրվարի 16-ին` ժամը  15:00-ին: Թամամյանի գործով դատավոր է նշանակվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ), անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից: Թամամյանը ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում է:




Լրահոս