Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Սմբատ Այվազյանի հոգեհանգստի արարողությունը: Վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը՝ հունիսի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, նույն վայրում, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին՝ Եռաբլուրում:
Armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ Սմբատ Այվազյանի հոգեհանգստին են մասնակցել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բազմաթիվ գեներալներ, պատգամավորներ:
Հիշեցնենք, որ «Եռաբլուր» պանթեոնում Մոնթե Մելքոնյանի շիրիմի կողքին այսօր՝վաղ առավոտից, տարբեր մարզերից ժամանած մարտական ընկերները իրենց ձեռքով փորում էին օրերս Փարիզում մահացած, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի գերեզմանը։
Ազատամարտիկների խոսքով՝ չնայած պաշտպանության նախարարությունը հուղարկավորության համար սկզբում նախատեսել էր հատկացնել Մոնթեի գերեզմանի կողքին գտնվող տարածքը, սակայն ավելի ուշ որոշել է հատկացնել «Եռաբլուրում» մեկ այլ տարածք, որտեղ թաղված են գեներալները: