Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ Սմբատ Այվազյանի դին Մոնթե Մելքոնյանի գերեզմանի կողքին չեն հուղարկավորի:
Թեպետ Այվազյանի մարտական ընկերները պնդում են, որ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե տեղ կհատկացվի Մոնթե Մելքոնյանի գերեզմանի կողքին, այդուհանդերձ` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնեց, որ Սմբատ Այվազյանին Մոնթե Մելքոնյանի կողքին հուղարկավորելու որոշում չի եղել:
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հատկացված տեղում գտնվող ապառաժը կոտրելը լուրջ խնդիրների հետ է կապված:
«Դժվար է փորվում, դա է խնդիրը»,- եզրափակեց Ս.Աբրահամյանը:
Տեղեկացնենք, որ Սմբատ Այվազյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը` ժամը 12:00-14:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին՝ Եռաբլուրում: