
Armlur ի տեղեկություններով` փետրվարի 15 ին Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող “լորենցիա” ռեստորանում տեղի է ունեցել ՀՀ նախագահի եղբայր, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդու և “Հայաստան” հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանի աղջկա նշանադրության արարողությունը: Արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին “լավ քեֆ է արել”: