Գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին պատկանող “”Արտաշատի պահածոների գործարան”” ընկերությունում ամիսներով փող չեն տալիս բանվորներին: Վերջին անգամ նրանք ստացել են 2011 թվականի նոյեմբերի աշխատավարձը: Այս մասին թերթին հայտնել են գործարանի մի խումբ աշխատողներ, որոնք իրենց անունները չեն հայտնել, զգուշանալով, որ լրագրողների հետ սեփական նախաձեռնությամբ շփվելու համար կարող են ազատվել գործից: “”Նրանք պատմում էին, որ դեկտեմբերի աշխատավարձը ստացել են միայն այն աշխատողները, որոնք տանն ամուսնացած զույգեր ունեն և “”Տրնդեզ”” են նշել: Վերջիններս դիմում են գրել տնօրինությանը, խնդրելով գոնե դեկտեմբերի գումարը վճարել, քանի որ տոնի հետ կապված ծախսեր ունեն: Իսկ նրանք, ում «Տրնդեզը» չի վերաբերում, արդեն երրորդ ամիսն է` աշխատավարձի երես չեն տեսնում: Գործարանում լսելով «Հրապարակի» անունը, հրաժարվեցին աշխատավարձերի ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն տալ, իսկ բանվորներից լսածը չմեկնաբանեցին, բայց և չհերքեցին: Թե ինչի հետ են կապված ուշացումները, անհասկանալի է: «Արտֆուդ» ապրանքանիշը, որը ներկայացնում է Արտաշատի պահածոների գործարանը, դրված է բոլոր խոշոր սուպերմարկետների վաճառասեղաններին և վատ չի վաճառվում: Մնում է հավատալ արտաշատցիների մեկնաբանությանը, թե նախարար հոր տանիքի տակ որդին իրեն պաշտպանված է զգում: Ի դեպ, նրանք պատմում են նաև, որ հայր-Կարապետյանն էլ չէր սիրում ժամանակին վճարել բանվորներին: Բայց հիմա ընկերությունում երանությամբ են հիշում Սերգոյի ժամանակները, երբ փողն ուշացնում էին ընդամենը մեկ ամիս: Կարապետյան որդին ավելացրել է ժամկետը երեք անգամ, և այժմ Արտաշատի պահածոների գործարանում ահով են սպասում թոռ-Կարապետյանի գալստյանը, քանի որ եթե այսպես շարունակվի, ապա նրա տիրապետության օրոք կես տարին մեկ են աշխատավարձ բաժանելու:
Հրապարակ. Գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդու “”Արտաշատի պահածոների գործարան””-ում ամիսներով փող չեն տալիս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ