ԱԱ-2014. Բրազիլիա-Խորվաթիա` 3:1 (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այսօր մեկնարկեց Բրազիլիա-Խորվաթիա մրցավեճով: Առաջին իսկ րոպեներից խորվաթները լավ էին գործում, սակայն բրազիլացիների առավելությունն ակնհայտ էր: 11-րդ րոպեին Մարսելուն գրավեց սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ ` 0:1:

Ինքնագոլից հետո բրազիլացիները  սկսեցին անընդմեջ գրոհներ կազմակերպել, որոնք սակայն չէին կարողանում հասցնել տրամաբանական ավարտի: Բաց թողած գոլը կարծես թե մի փոքր խառնեց բրազիլացիներին: Փաստորեն աշխարհի առաջնության առաջին գոլը եղավ ինքնագոլի տեսքով:

29-րդ րոպեին Նեյմարը գրավելով խորվաթների դարպասը` հավասարեցրեց խաղի հաշիվը: Նրա հարվածը շատ ճշգրիտ էր և խորվաթների դարպասապահը չէր կարող ոչինչ անել: Ամբողջ հանդիպումն անցնում էր ակտիվ  և լարված մթոնոլորտում:

Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց: Արդեն խաղի 71-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց Խորվաթիայի դարպասին և չնայած դարպասապահը կռահեց հարվածի ուղղությունը, սակայն Նեյմարն, այնուամենայնիվ, կարողացավ դառնալ գոլի հեղինակ` 2:1: Խաղի վերջնամասում հաշիվը դարձավ 3:1: Օսկարը խփեց Բրազիլացիների երրորդը գոլը: Խաղն այդպես էլ ավարտվեց:

Ստացվում է` աշխարհի առաջնության առաջին իսկ խաղում եղավ և իքնագոլ, և’ 11- մետրանոց, և’ դուբլ և այդ  բոլորը Բրազիլիայի հավաքականի կատարմամբ:

ԱԱ-2014, A խումբ, առաջին տուր

Բրազիլիա – Խորվաթիա՝ 3:1

Գոլեր` Նեյմար, 29, 71, Օսկար, 90– Մարսելո, 11 (ինքնագոլ)

 




Լրահոս