Կարծես թե ՀՀԿ-ԲՀԿ մենամարտը քրեական դաշտից առայժմ տեղափոխվելու է քաղաքական հարթություն, ավելի ճիշտ` լրատվական դաշտ: “”Ժողովուրդ””-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցությունն ու նախագահի նստավայրը խիստ բարկացել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցների վրա, և այս օրերին ծրագիր է մշակվում` ինչպես լուծել ԲՀԿ-ի հարցը, որն “”իշխանության ներսում ընդդիմություն է խաղում””: Ըստ թերթին հասած լուրերի` “”պատիժն”” այս անգամ չի լինելու թմրամոլների կամ կարգազանց վարորդների հայտնաբերմամբ: Այլ տակտիկա է մշակվում: “”Հիշեցնենք, որ օրերս “”Հրապարակ”” օրաթերթը լուր տպեց, որ ԲՀԿ-ականներից մեկը հպարտացել էր, թե` “”Չե՞ք տեսնում` մեր կայքերը` 7օր.am-ն ու zham.am-ը, ոնց են իշխանության հերն անիծում: Ամեն օր մեթոդաբար ինչ վերլուծություններ են հրապարակում: Այ դա է ժուռնալիստիկան ու «իշխանության մեջ ընդդիմություն լինելը””””: Այնպես որ, սպասենք ՀՀԿ-ԲՀԿ հերթական ռաունդին»,-եզրափակում է թերթը:
Ժողովուրդ. ՀՀԿ-ԲՀԿ մենամարտը քրեական դաշտից առայժմ տեղափոխվելու է լրատվական դաշտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ