Հ․ Աբրահամյանը հրահանգել է աշխատասենյակից դուրս հանել Տ․ Սարգսյանի գրքերը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նոր աշխատասենյակը մտնելիս նախ եւ առաջ հրահանգել է դուրս հանել այն գրքերը, որոնք թողել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Երբ նա մտել է առանձնազրույցների համար նախատեսված սենյակ, նկատել է պահարան, որտեղ միմիայն գրքեր են եղել: Նախ՝ հետաքրքրվել է, թե դրանք ում են պատկանում եւ ինչու են այդտեղ տեղադրված: Երբ նրան տեղեկացրել են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գնալիս որոշ գրքեր տարել է, իսկ որոշներն էլ թողել, Աբրահամյանը կարգադրել է գրքերն այնտեղից շուտ դուրս հանել:

Թե ինչ վտանգ է տեսել Սարգսյանի թողած գրքերի տողատակերում, դժվար է ասել: Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Սուսաննա Տոնոյանից: Սակայն վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս